ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.12.2018 11:03
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` դեկտեմբերի 19-ից 20-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 7, անձի առևանգման, յուրացման կամ վատնման և ծեծի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ոսրագողության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, պոռնկագրական նյութեր տարածելու ու արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: