ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2019 11:27
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 15-ից 16-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման կամ վատնման և շորթման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, դրամանենգության, մարդականց առևտրի կամ սեռական շահագործման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կաննոնները խախտելու, գույքն անզգուշությամբ վնասելու, դատական ակտը չկատարելու, սպանության սպառնալիքի ու սուտ մատնության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: