ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.05.2019 09:42
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 14-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 3-ական, շորթման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ձեռնարկատիրական գոծունեությանն ապօրինի մասնակցելու, սպանության սպառնալիքի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: