ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2019 10:01
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 14-ից 15-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատեելու և սպանության սպառնալիքի 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, ծեծի, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու ինքնասպանության հասցնելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: