ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2019 10:21
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 14-ից 15-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 4, պետական սահմանն ապօրինի հատելու 3, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ վնասման, գույքն անզգուշությամբ վնասելու, փաստաթուղթ կեղծելու և ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: