ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2019 09:53
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 11-ից 12-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 11-ական, խարդախության 9, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության սպառնալիքի և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: