ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2019 10:48
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 6-ից 7-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 67 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, յուրացման կամ վատնման 7, սպանության սպառնալիքի 4, ծեծի և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: