ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 11:35
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 5-ից 6-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության և յուրացման կամ վատնման 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու անձնական ունեցվածքի գողության 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, բնակարանային գողության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, ավազակության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, բուսածածկի ապօրինի հատման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծեծի ու թմրամիջոցի ապօրինի իրացման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: