ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2018 10:57
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 2-ից 5-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 98 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 27, խարդախության 15, ծեծի 11, անձնական ունեցվածքի գողության 9, կաշառակերության 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 3-ական, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրանյութի իրացման 2-ական, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, մաքսանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, սառը զենք հայտնաբերելու, հողը փչացնելու, փաստաթուղթ կեղծելու, փաստաթուղթ հափշտակելու, պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձաններ վնասելու ու պաշտոնատար անձ չհանդիացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: