ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 10:31
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 4-ից 5-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման, ինքնավնասման, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: