ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2018 12:06
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 3-ից 4-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, խարդախության 3, բնակարանային գողության 2, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 նռնակ, 2 պահունակ և տարբեր տրամաչափի 502 փամփուշտ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և շորթման 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: