ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2019 11:56
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 2-ից 3-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ծեծի՝ 2-ական, սպանության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու և դատական ակտը չկատարելու ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: