ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.04.2018 11:12
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 31-ից ապրիլի 3-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 153 դեպք։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 61, անձնական ունեցվածքի գողության 26, մարմնական վնասվածք հասցնելու 25, խարդախության 10, կաշառակերության 9, թմրամիջոցի հայտնաբերման 3, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական դեպք, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, շորթման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և կողոպուտի 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է ինքնաշեն 1 ինքնաձիգ, ինքնաշեն 2 ատրճանակ, «ՏՕԶ» տիպի 1 ատրճանակ, «Բրաունինգ» տիպի 1 ատրճանակ, «ԱԿՄ» տիպի՝ առանց խզակոթի 1 ինքնաձիգ, 9 մմ տրամաչափի ինքնաշեն 1 ատրճանակ, ձևափոխված օդաճնշիչ 1 հրացան, որսորդական 2 հրացան, ինքնաձիգի 3 պահունակ, ինքնաշեն 1 հրթիռանետ, 3 նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տարբեր տրամաչափի 649 փամփուշտ։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 52-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: