ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.11.2018 09:59
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 1-ից 2-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 23, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի և կաշառակերության 5-ական, անձի առևանգման ու շորթման 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, հողը փչացնելու, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: