ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2014 12:38
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 11-ից 12-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 12 դեպքից` 10-ը, խուլիգանության` 2, որսագողության և դրամանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: