ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2014 12:00
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 10-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է գողության՝ 9, մաքսանենգության՝ 1, խարդախության և կողոպուտի 4-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 47ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: