ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.09.2019 15:09
Ոստիկանները բացահայտել են օծանելիքի խանութից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող օծանելիքի խանութից գողություն է կատարվել:
Քրեական հետախույզները գաղտնի հափշտակությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ՔՀԳՎ 2-րդ վարչության ծառայողները և հետևողական աշխատանքը ամիսներ անց դրական արդյունք տվեց: Տեղեկություններ ստացվեցին որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 22-ամյա մի բնակիչ:
Սեպտեմբերի 11-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացրին նախաքննությունն իրականացնող մարմնին:
Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: