ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.08.2017 10:19
Ամփոփ տեղեկատվություն՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժիների կողմից 2017թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութի դեմ տարված աշխատանքների վերաբերյալ
2017 թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.
Իջևանի բաժին – 18 ավտոմեքենաներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որոնցից 5-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության /ՀՀ ՎԻՎ օր.-ի 65 հոդ. հատկանիշներով/, հարուցվել է 1 քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետով, 1-ը ստուգման արդյունքներով բաց է թողնվել, իսկ բերման ենթարկված 11 ավտոմեքենաների վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր, որից 5-ը՝ տարածքային կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին, իսկ 8-ը գտնվում է ընթացքի մեջ: Բացի վերը նշվածից, Տավուշի մարզի դատախազությունից ստացվել են ապօրինի անտառահատման վերաբերյալ 4 նյութեր, որոնք նույնպես գտնվում են ընթացքի մեջ:
Դիլիջանի բաժին- փայտանյութով բարձված 29 ավտոմեքենանաներ համապատասխան փաստաթուղթ չունենալու համար տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որից ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին՝ 6-ը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին՝ 1-ը, ՀՀ ոստիկանության Լուռու մարզային վարչության Գուգարքի բաժին՝ 1-ը, ՀՀ ոստիկանության Լուռու մարզային վարչության Վանաձորի բաժին՝ 1-ը, 4-ով նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք, 1-ը գտնվում է ընթացքի մեջ, 5-ով նախապատրաստված նյութերը ուղարկվել է ՀՀ ԲՆ Տավուշի ՏԲ ԲՊՏ՝ 65 և 66 հողվածներով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Բացի վերը նշվածից, Տավուշի մարզի դատախազությունից ստացվել են ապօրինի անտառահատման վերաբերյալ 3 նյութեր, որոնք նույնպես գտնվում են ընթացքի մեջ: 1 ավտոմեքենա ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնից, որի վերաբերյալ նախապատրաստվող նյութերը գտնվում է ընթացքի մեջ:
Տավուշի բաժին - 5 ավտոմեքենաներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որից 2-ը ՀՀ ՎԻՎ օր.-ի 65 հոդվածքվ ենթարկվել են վարչական պատասխանատվության, 3-ը գտնվում է ընթացքի մեջ:
Նոյեմբերյանի բաժին – 1 ավտոմեքենա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք՝ նյութերը գտնվում են ընթացքի մեջ:
Ապօրինի անտառահատումների, անտառանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ամփոփ տեղեկատվություն ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում ապօրինի փայտանյութի դեմ տարված աշխատանքների վերաբերյալ
2017 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ՀՀ ԲՆ ԲՊՏ Տավուշի տարածքային բաժնի հետ համատեղ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ենթակա Դիլիջանի և Իջևանի բաժինների ծառայողների, ՃՈ և ՀՀ ԲՆ ԲՊՏ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, Դիլիջանի համայնքի վարչական տարածքում տեղակայված անշարժ պահակետերում կատարած ծառայության ընթացքում հայտնաբերվել են՝
Իջևանի բաժին – Ստուգման նպատակով կանգնեցվել են թվով 185 բեռնատար ավտոմեքենաներ, որից 90-ը ունեցել է փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, 18-ը՝ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որոնցից 5-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության /ՀՀ ՎԻՎ օր-ի 65 հոդ. հատկանիշներով/, հարուցվել է 1 քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետով, 1-ը ստուգման արդյունքներով բաց է թողնվել: Ստուգման ենթարկված 175 տրանսպորտային միջոցներից 45-ը դատարկ են եղել կամ բեռնված բանջարեղենով: Առանց հաշվառման պետհամարանիշի 31 ավտոմեքենաներ չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, որից 3-ի պատկանելիությունը պարզվել է և համապատասխան գրությամբ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարին՝ հետագա ընթացքը լուծելու համար, իսկ բերման ենթարկված թվով 11 ավտոմեքենաների վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր, որից 6-ը՝ տարածքային կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին, իսկ 6-ը գտնվում է ընթացքի մեջ:
Դիլիջանի բաժին- Ստուգման նպատակով կանգնեցվել են 636 ավտոմեքենաներ, որից 552 ունեցել է փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, իսկ 108 ավտոմեքենանաեր չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին և դիմել են փախուստի: 29 ավտոմեքենանաներ բարձված փայտանյութով համապատասխան փաստաթուղթ չունենալու համար տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որից ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին՝ 6-ը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին՝ 1-ը, ՀՀ ոստիկանության Լուռու մարզային վարչության Գուգարքի բաժին՝ 1-ը, ՀՀ ոստիկանության Լուռու մարզային վարչության Վանաձորի բաժին՝ 1-ը, 4-ով նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք, 1-ը գտնվում է ընթացքի մեջ, 5-ով նախապատրաստված նյութերը ուղարկվել է ՀՀ ԲՆ Տավուշի ՏԲ ԲՊՏ՝ 65 և 66 հողվածներով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
Գործընթացը գտնվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավարության և ՀՀ Տավուշի մարզի դատախազի հսկողության տակ, միջոցառումները շարունակվում են: