ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 10:31
Մարմնական վնասվածք պատճառողը հայտնաբերվեց օդանավակայանում

Մարտի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բերման են ենթարկել 27-ամյա Ռաֆիկ Խ.-ին, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: