ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2019 16:45
Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժնից բերման է ենթարկվել 33-ամյա Արմեն Մ.-ն, որը հունիսի 21-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: