ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.04.2014 12:21
Օդանավակայանի սրահից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Մարտի 26-ին մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը օդանավակայանում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բանկային քարտ և բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը օդանավակայանի մեկնման սրահի նստարանի վրայից գողացել է 1983 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը ներկայացել է գծային բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն: