ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2016 09:10
Հետախուզվում էր քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքներով
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 25 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արայիկ Ղ.-ին, որը նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի և 186 հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով: