Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2013 11:29
Քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Մայիսի 5-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ տեսել են 2 քվեաթերթիկ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա Ղազար Մ.-ն է: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ղազար Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել էր որպես կասկածյալ, որպես վկաներ հարցաքննվել էին հանձնաժողովի անդամները, կատարվել էր ընտրողների ցուցակի զննություն:
Մայիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
***
Մայիսի 5-ին ոստիկանության աշխատակիցը Կենտրոնականի բաժնում զեկուցագիր էր ներկայացրել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը և մատնացույց անելով Է. Ե.-ին, հայտնել, որ նա փորձել է կրկին անգամ կատարել քվեարկություն:
Է.Ե.-ն բացատրությամբ հայտնել էր, որ 2-րդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով հարուցվել էր քրեական գործ:
Մայիսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: