ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2018 10:26
Օրենքների նախագծերի շուրջ քննարկում ոստիկանությունում
Շաբաթ օրը, հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ին, ոստիկանության կոլեգիայի մեծ դահլիճում տեղի է ունենալու օրենքների նախագծերի շուրջ քննարկում (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում բալային համակարգի ներդրման վերաբերյալ): Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին, շահագրգիռ կազմակերպություններին և այլ անձանց հրավիրում ենք ներկա գտնվել օրինագծերի ներկայացմանը: Զեկուցումով հանդես է գալու ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը:
Մասնակիցների մուտքը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն (3-րդ հարկ):