ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2018 18:06
ՀՀ ոստիկանությունը հրավիրում է քննարկման
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային լայն քննարկում կազմակերպելու համար հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (հասարակական միավորումներ):
Քննարկումը տեղի կունենա 2018 թ. մայիսի 24-ին, ժամը 15-ին:
Մասնակիցներին խնդրում ենք ժամը 14.45-ին լինել ՀՀ ոստիկանության շենքի գլխավոր մուտքի մոտ (Նալբանդյան 130):
Հրավերն ընդունելու մասին խնդրում ենք տեղյակ պահել մինչև մայիսի 24-ի ժամը 14-ը:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ press@police.am:
Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63: