ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.12.2018 13:31
Պատահար Քաջարանում. «Տոյոտա Լենդ Քրաուզեր»-ի 50-ամյա վարորդը մահացել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.40-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ճանապարհին տեղի է ունեցել մահվան ելքով վթար:
Պարզվել է, որ 50-ամյա Արթուր Միխայիլյանը, վարելով «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 319-րդ կմ-ին՝ Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնյա արգելապատնեշին և գլորվել Ողջի գետը ու տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։