ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2019 14:02
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 16.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 24-ամյա երիտասարդ և տվել խոստովանական բացատրություն, որ հունիս և հուլիս ամիսներին Դրոյի փողոցի թիվ 16 և 18 շենքերի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներից գողացել է կողային հայելիները: Նա նաև խոստովանել է, որ բացի նշված գողություններից, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում գտնվող դեղատներից և ավտոմեքենաներից կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: