ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 19:08
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենաներից գողության դեպքերը

Մայիսի 28-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ահազանգել մի տղամարդ և հայտնել, որ մայիսի 27-ի ժամը 21.30-ից մայիսի 28-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելով՝ գողացել են շենքի բակում կայանված իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 45-ամյա մի բնակիչ, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.00-ին, ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 05.00-ին, տղամարդը նույն եղանակով գողացել է Շովրոյան փողոցի 16 շենքի բակում կայանված «ՎԱԶ 2108»-ի էլեկտրական մարտկոցը:
Բերման ենթարկված տղամարդը բացատրությամբ հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանից կատարել է այլ գողություններ ևս:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: