ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2019 17:32
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 11-ին, ժամը 15.00-ին, Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 52-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի 7-ին Դավիթ Անհաղթի փողոցի 8 հասցեում կայանված վերամբարձ կռունկից գողացել է էլեկտրական մարտկոցներ, նաև հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից կատարել է այլ գողություններ ևս:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ բերման ենթարկված տղամարդը հունիսի 7-ի ժամը 19.00-ից հունիսի 8-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի ծածկոցը բացելով, Ռուբինյանց փողոցի 24 շենքի բակում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից գողացել է էլեկտրական մարտկոցը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: