ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.02.2019 16:34
Քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը. hանցագործությունը բացահայտված է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով գողություն կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին, ժամը 22.40-ին, Կասյան փողոցի 12 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.15-ից 22.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 4 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հարություն Ն.-ն 39-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 47.000 դրամ, բանկային քարտ, նույնականացման քարտի պատճեն և այցեքարտեր:
Հարություն Ն.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: