ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2018 15:55
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիների կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 22.02.2018 թ., ժամը 10:00-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Կոտայքի մարզի բնակիչները 22.02.2018 թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի 1 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության վարչական շենք: