ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2018 16:59
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հրամանի՝ 16.03.2018թ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել մարզի բնակիչների ընդունելություն: Ընդունելության համար Արարատի մարզի բնակիչները 16.03.2018թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 122 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության վարչական շենք: