ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2018 13:42
Քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 16.30-ին, 1974 թ. ծնված Սերգո Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ՏՕԶ-63» տիպի, երկփողանի, որսորդական ողորկափող հրացան, դատարկ պահեստատուփ, «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաշեն 1 նռնակ, 5.45 մմ տրամաչափի 30, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 87 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 13.40-ին, 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն կամավոր ներկայացրել ինքնաշեն ատրճանակ, 5.6 մմ տրամաչափի 6, 17 մմ տրամաչափի 2 «ՇԻԼԿԱ», 5.45 մմ տրամաչափի 26 փամփուշտ և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, որը ձեռք է բերել 1990-ական թվականներին Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: