ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.01.2014 11:59
Քաղաքացիները ներկայանում են ոստիկանություն և կամավոր զենք-զինամթերք հանձնում. ևս մեկ հիշեցում ապօրինի զենք-զինամթերք պահողներին
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
***
1962 թ. ծնված Հարություն Խ.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և կամավոր հանձնել գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացան, «ՏOԶ» տիպի փամփուշտներ կրակող ինքնաշեն սարք, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, հակատանկային ականի 2 պայթուցիչ, «ԴՇԿ» տիպի գնդացրի 2 փամփուշտ, «ԲՄԳ-Մ» գրառմամբ 1 փամփուշտ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 126 փամփուշտ և լուսարձակող փամփուշտ կրակող ինքնաշեն 1 սարք:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 1952 թ. ծնված Սամվել Ա.-ն և կամավոր հանձնել «Sieger PP» waffen industrie դաջվածքով գործարանային արտադրության ատրճանակ` փամփշտատուփով և 2 փամփուշտով, հակահետևակային ականի 2 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի 105 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 16-ին, ժամը 17.00-ին, 1968 թ. ծնված Համազասպ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան, նույն տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 33 և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: