ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2018 09:10
Բերման է ենթարկվել գողության փորձի կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ, փետրվարի 19-ին Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աղասի Հակոբյանին։ Ոստիկանների տեղեկություններով՝ մայրաքաղաքում ապրող 38-ամյա Հակոբյանը օրեր առաջ բացել է մի տղամարդու մեքենայի դուռը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, հեռացել է։
Պարզվել է, որ Աղասի Հակոբյանը Երևանի տարբեր վարչական շրջաններում մի շարք գողություններ է կատարել։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։