ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2019 16:43
Փորձել էին բացել կրպակի դուռը, սակայն գործել էր անվտանգության համակարգը
Սեպտեմբերի 29-ին ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում գտնվող կրպակներից մեկի դուռը փորձել են բացել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 04.50-ի սահմաններում, առանց տեխնիկական միջոցների գործադրման, փորձել են բացել Աղբյուր Սերոբի փողոցի թերթի կրպակի դուռը, սակայն միացել է անվտանգության համակարգը։ Անհայտ անձինք դիմել էին փախուստի՝ պատճառելով գույքային վնաս:
Արարատի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարած անձանց ինքնությունը։ Շիրակի մարզի երկու՝ և Արագածոտնի մարզի մեկ բնակիչ կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։
Նախապատրաստվում են նյութեր: