ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2013 11:09
Փորձել են շինհրապարակից ամրան գողանալ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շինհրապարակից, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Զ.-ին և 1972 թ. ծնված Արտավազդ Ա.-ին:
Պարզվել է, որ ժամը 21.45-ի սահմաններում Արթուր Զ.-ն նախապես համաձայնության գալով Արտավազդ Ա.-ի և ոմն Իշխանի հետ, նշված շինհրապարակից փորձել են գողանալ 4 մետրանոց 100 ամրան:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իշխանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: