Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.12.2013 15:38
Փոխգործակցություն ուկրաինացի գործընկերների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 1-ից 7-ը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Ուկրաինայում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը` հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության հետ Կիեւ էին մեկնել նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ «Հայաստանի իրավական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Արդյունավետ փոխգործակցություն սկսելու նպատակով կազմակերպված այցելության առաջնային խնդիրն էր Ուկրաինայի միլիցիայի եւ Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության ոլորտի պատասխանատուների միջեւ գործնական ու մասնագիտական երկխոսությունը, նույնանման խնդիրների վերհանումը, ձեռքբերումներին ծանոթանալը եւ արդյունավետ փորձի փոխանակումը:
Հայկական պատվիրակությանն ընդունեց Ուկրաինայի ՆԳՆ հասարակայնության հետ կապի վարչության պետ, միլիցիայի մայոր Սերգեյ Բուռլակովը: Նա ներկայացրեց իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը: Հայկական կողմին հատկապես հետաքրքրեց ԶԼՄ-ների հետ աշխատանքի մեթոդիկան, առանձնահատկությունները: Ուշագրավ էր, որ ուկրաինական միլիցիան, ինչպես մեր ոստիկանությունը, ցույցերի, երթերի և զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ֆոտո եւ տեսանկարահանումներ իրականացնող ծառայողներին հանդերձավորում է տարբերակիչ բաճկոններով:
ԶԼՄ ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու նկատառումներով` ուկրաինական միլիցիան հատուկ տարբերակիչ բաճկոններ է պատրաստել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների համար, որպեսզի հասարակական կարգ ապահովող իրավապահները եւ ցուցարարները բազմության մեջ անմիջապես տարբերեն լրագրողին:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների մի մասը հրաժարվել էր հատուկ տարբերակիչ բաճկոններից, ու թերեւս դրա հետեւանքով էլ չորս տասնյակից ավելի լրագրողներ տուժեցին: Ուկրաինացի մեր գործընկերների հավաստմամբ` մեթոդը սկսել է աշխատել, եւ այս օրերին բաճկոն ստանալու համար դիմող ԶԼՄ ներկայացուցիչների թիվը գնալով ավելանում է:
ՀՀ ոստիկանության պատվիրակության ղեկավար Աշոտ Ահարոնյանն իր հերթին ներկայացրեց հայկական ոստիկանությունում վերջին տարիներին ընթացող բարեփոխումները, ձեռքբերումները: Ուկրաինացի գործընկերներին հատկապես հետաքրքրեց մեր էլիտար` «հրեշտակների» ստորաբաժանումը:
Աշոտ Ահարոնյանը մանրամասն ներկայացրեց ինչպես «հրեշտակների» ստորաբաժանման կազմավորման նպատակը, իրավական հիմքերը, կադրերի ընտրման կարգը, հասարակական արձագանքները, այնպես էլ մեր համայնքային ոստիկանության առանձնահատկությունները:
Հանդիպում-քննարկման գործնական հատվածում ուկրաինացի գործընկերները ներկայացրին սոցիալական գովազդներ, որոնք պարբերաբար հեռարձակվում են տեղական հեռուստաալիքներով: Հայկական պատվիրակության ղեկավարը եւս ներկայացրեց մեր հեռուստաալիքներով ցուցադրվող` ՀՀ ոստիկանության պատրաստած սոցիալական տեսահոլովակները եւ թիրախային լսարանների ընդհանուր բնութագիրը:
Հայկական պատվիրակությանն ընդունեց նաեւ Ուկրաինայի ՆԳ փոխնախարար, աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լեկարը: Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները: Կայացավ կառուցողական երկխոսություն երկու կողմերի առջեւ ծառացած հիմնախնդիրների, դրանց հաղթահարման եղանակների, ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, պրոֆեսիոնալ ոստիկանություն ունենալու, իրավապահ կառույցների գործունեությունը թափանցիկ դարձնելու շուրջ:
Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Ուկրաինայի ՆԳՆ ակադեմիա, ծանոթացավ բարձրագույն ուսումնական հաստատության կրթական համակարգին, առանձնահատկություններին, եղավ Ակադեմիայի թանգարանում, որն իրապես զարմացրեց իր բացառիկ նմուշների հագեցվածությամբ եւ գիտագործնական բնույթով: Ինչպես վկայեց Ակադեմիայի պրոռեկտորը` ուսանողները պարբերաբար բաց դասեր են անցկացնում թանգարանի գործնական պարապմունքների համար նախատեսված սրահներում:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաեւ Ուկրաինայի ՆԳՆ նախակրթարան, որտեղ հիմնականում սովորում են ՆԳ համակարգի զոհված եւ հաշմանդամ աշխատակիցների երեխաները:
Հայկական պատվիրակությունը այցելեց ինչպես Կիեւի միլիցիայի, այնպես էլ Չեռնիգովի մարզային վարչություն: Հանդիպումները կառուցողական եւ արդյունավետ էին: Երկու կողմն էլ պատրաստակամորեն ներկայացրին հատկապես քրեական բնույթի հեռուստահաղորդումների պատրաստման, զանգվածային լրատվամիջոցների հետ արդյունավետ ու թափանցիկ շփվելու, հասարակության մեջ իրավապահի նկատմամբ վստահությունն ամրապնդելու իրենց փորձը:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերով համաուկրաինական հատուկ կոլեգիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Լավրենյուկի եւ աշխատակիցների հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Պատվիրակությունը հյուրընկալվեց Կիեւի նորաբաց «112» հեռուստաալիքի խմբագրությունում: Հեռուստաընկերության ղեկավարները, որոնք կարողացել են ընդամենը մի քանի ամսում ստեղծել նորագույն տեխնիկայով հագեցած հզոր լրատվական հեռուստաալիք, հանգամանալից ներկայացրին իրենց ընկերության գործունեությունը, աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում համագործակցության հիմքեր ստեղծելու, տեղեկատվության փոխանակման ձեւաչափեր սահմանելու առումով:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Երեւան: