ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2015 10:48
Կանեփի «հաղթարշավը» կասեցվեց
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձար քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 25 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Վաղինակ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից, ծխախոտատուփի ստվարաթղթի մեջ, հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Վաղինակ Մ.-ն հայտարարել է, որ այդ զանգվածը կանեփ է, որը քաղել է նշված հասցեի մոտից, չորացրել և մանրացրել՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի տնակներից մեկին կից ավտոտնակից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Լևոն Մ.-ին, 1981 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Վ.-ին, 1991 թ. ծնված Գուրգեն Մ.-ին և 1998 թ. ծնված Արտյոմ Մ.-ին:
Լևոն Մ.-ն ոստիկանության ծառայողների պահանջով իր ավտոտնակից ներկայացրել է ապակյա տարա` 200 մլ թափանցիկ, յուրահատուկ հոտով հեղուկով, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին ցողուններ և 94 գ կանաչ գույնի բուսական զանգված ու այլումինե թաս` 100 գ կանաչ գույնի յուրահատուկ հոտով հեղուկով:
Լևոն Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, ներկայացրած թմրամիջոցը պատկանում է իրեն, իսկ բուսական զանգվածը Գյումրի քաղաքի Ավտոկայանի տարածքում կանեփի թփերից և քիմիական լուծիչից պատրաստված թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: