ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2019 12:22
Հետախուզվողին Տավուշի ոստիկանները հայտնաբերեցին Փարաքարում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար գյուղից բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Աշոտ Մ.-ն, որը դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: