ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.01.2019 12:11
ԼՐԱՑՎԱԾ. Փախցրած ավտոմեքենայով վթարի հետքերով. 4 զոհ, 1 վիրավոր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 1-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է նաև «Մերսեդես»-ի ուղևորուհի, 1976 թ. ծնված Լուսիկ Մելքոնյանը:
Կատարվում է նախաքննություն:
29.12.2018 13:25
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարից
Դեկտեմբերի 27-ին հայտնել էինք, որ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 անձ զոհվել էր, 3-ը՝ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 28-ին, «Լեքսուսից» դուրս բերված վիրավորներից մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
27.12.2018 14:40
Փախցրած ավտոմեքենայով վթարի են ենթարկվել. 2 զոհ, 3 վիրավոր
Դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր ՆվերՄելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուս»-ից դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Լենինգրադյան փողոցից փախցրել են իր ավտոմեքենան:
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 31/1 հասցեի մոտից փախցրել են ոստիկանություն դիմած տղամարդու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և վթարի ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն: