ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.05.2016 10:29
Խուզարկությամբ տանիքի գաղտնարանից զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արմեն Կ.-ին պատկանող Վահագնի գյուղի տանը և օժանդակ շինություններում:
Խուզարկությամբ տան տանիք տանող դռան վերևի ազբոշիֆերի և փայտի միջև ընկած հատվածից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ՏՏ» տիպի ատրճանակի` 19, 7.62 մմ տրամաչափի 1 և 5.6 մմ տրամաչափի 80 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի, մեկփողանի, ակոսավոր 5.6 մմ տրամաչափի հրազեն` փամփշտակալով` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը շարունակվում է: