ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.03.2016 09:42
Եկեղեցում գողություն կատարողը խոստովանել է նաև «Լաչինի միջանցք»-ի հանցադրվագը
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Նա խոստովանել էր, որ Գյումրու «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 1992 թ. ծնված Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Ղ.-ն խոստովանել է, որ 2015 թ. դեկտեմբերին Գյումրիի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի տարածքում 1980 թ. ծնված Եղիսաբեթ Ն.-ի պայուսակից գողացել է 8.000 դրամ:
Նախապատրաստվում են նյութեր: