ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.08.2016 11:29
Կեղծ ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց
Օգոստոսի 3-ին, ժամը 9.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 4 շենքի մի բնակարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 189 հոդվածի (Կեղծ ձեռնարկատիրությունը) 3-րդ մասով և 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասով: