ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2015 16:34
11 և 15 տարեկան աղջիկների վրաերթի ենթարկած ավտոմեքենաների վարորդները ներկայացել են ոստիկանություն
Մայիսի 19-ին, ժամը 08.00-ին, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/10 շենքի բակում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, ով նույն օրը, ժամը 18.20-ին, կամավոր ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 22.00-ին, 15-ամյա աղջիկը հեծանվով փորձել է անցնել Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 51 հասցեի դիմացի հետիոտնային անցումով և վրաերթի է ենթարկվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, ով ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: