ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2017 17:23
Տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ ցուցանակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու խնդիրը: Վաճառքը նախականխելու նպատակով ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում անչափահասների գործերով ծառայողները տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ: Ժամանցի վայրերի տնօրեններն էլ զգուշացվել են: Միջոցառումն իրականացվելու է նաև մարզերի ժամանցի վայրերում: