Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


30.09.2017 12:53

Ցավակցում ենք


Կյանքից հեռացավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության երկարամյա ղեկավար, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը․ քաղաքացի, ում ողջ կյանքը նվիրված էր պետականաշինության սրբազան գործին, սպա, ում ողջ գործունեությունը ծառայություն էր երկրի, հասարակության, մարդու անվտանգության ապահովմանը, մարդ, որը ոչ միայն իր իմաստուն խորհուրդն ու բարի խոսքն էր տալիս մարդկանց, այլև հոգու ողջ ջերմությունը։
Մեր երեց զինակիցն ու ճշմարիտ խորհրդատուն էր, երկրի ու գործի նվիրյալը, և անմնացորդ էր օգնելու, հարեհաս լինելու, դժվար պահին սատարելու իր մղումը։
Գորիկ Հակոբյանի ահռելի կենսափորձը հարյուրավոր կյանքերի կհերիքեր, և իրավակարգի ապահովման ոլորտի այդ անզուգական իմացությունը նա անվերապահորեն կիսում էր գործընկերների, նաև այլ գերատեսչությունների գործընկերների, հատկապես երիտասարդների, նույն գործին զինվորագրված բոլորի հետ, կիսում էր անտրտունջ, տալիս էր շռայլորեն, որովհետև պետության զինվորի գլխավոր հատկանիշն անանձնականությունն է, իսկ գիտելիքն ու նվիրումը պիտի շարունակվեն ու բազմապատկվեն հետևորդների մեջ։
Գորիկ Հակոբյանի գործը շարունակվելու է, և իր կերպարն ու սկզբունքները օրինակելի են լինելու երկրի և քաղաքացու անվտանգության ապահովման գալիք նվիրյալների համար։
Կիսում ենք Գորիկ Հակոբյանի ընտանիքի, հարազատների, մերձավորների անսփոփ վիշտը, ցավակցում ենք ծառայակիցներին, գործընկերներին․ մխիթարվենք անքննելի իրողությամբ, որ երկրային ընթացքը երկնային շարունակություն ունի, որը հավերժ է։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության երկարամյա ղեկավար, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի՝ մեր ավագ ընկերոջ ու զինակցի հիշատակը անմար կմնա բոլորիս սրտերում։

ՀՀ ոստիկանություն