ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2016 11:20
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 14-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 15.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 51/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 00.20-ին, Երևանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի հատման մասում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ապա դրանցից մեկը բախվել է ճամփեզրին կայանված «Oպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 21-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից հանդիպակաց գոտի և հարվածել պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 127-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: