ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2016 14:50
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 23-ին, ժամը 09.30-ին, քննչական բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ով հունվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի մեղադրանքով: