ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2016 15:09
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան
Փետրվարի 3-ին, ժամը 15.15-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1988 թ. ծնված Գարիկ Թ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 15-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գարիկ Թ.-ն փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին: